Եգիպտոսի իշխանությունները որոշել են Լիբիայից տարհանել իրենց դիվանագիտական ողջ կորպուսը: Նման որոշում ընդունվել է վերջին երկու օրում Տրիպոլիում եգիպտական դեսպանության միաժամանակ վեց աշխատակցի առեւանգման կապակցությամբ:

Դեսպանատան հինգ աշխատակից առեւանգվել էին անհայտ անձանց կողմից հունվարի 25-ին: Նրանց թվում էր եգիպտացի կցորդը մշակութային հարցերով: Տեղի ունեցած առթիվ ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել նախարարությունը հրաժարվել է, հայտնում է Reuters՝ վկայակոչելով Լիբիայի արտգործնախարարությանը:

Ավելի վաղ, հունվարի 24-ին զինված անձինք ներխուժել են դեսպանության մեկ այլ աշխատակցի տուն ու տարել անհայտ ուղղությամբ: Տեղի ունեցածից հետո եգիպտական կողմը խոստացել է ուժեղացնել Լիբիայում իր դիվանագիտական առաքելության պաշտպանությունը:

Դեսպանատան աշխատակիցների առեւանգման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի վերցել: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ լիբիացի արմատականների ազդեցիկ խմբավորումը եգիպտական իշխանություննեիրին մեղադրել է իր առաջնորդ Շաաբան Հադեիի ձերբակալման մեջ ու խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել:

Նշենք, որ Լիբիայում այժմ շարունակվում են բախումները տեղացի ոստիկանների ու գրոհայինների միջեւ: Երկրում անկայուն իրավիճակի ֆոնի վրա հաճախակի են դարձել մարդկանց առեւանգումների դեպքերը, այդ թվում նաեւ բարձրաստիճան քաղաքական գործիչների: Մասնավորապես 2013թ.-ի աշնանը առեւանգել էին Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին, այնուհետ երկրի հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալին, հաղորդում է «Lenta.ru»-ն: