Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է «Բակտովշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին վարչապետի պաշտոնը, իսկ «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին՝ հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը: Այդ մասին հաղորդել է արդարադատության նախարար Ելենա Լուկաշը՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ բանակցությունների արդյունքների հիման վրա, գրում է Ոկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ եթե Յացենյուկը համաձայնի զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը, Ուկրաինայի նախագահը կառավարության հրաժարականի մասին որոշում կընդունի: Ուկրաինայի նախագահը համոզված է, որ ընդդիմության հետ համատեղ աշխատանքը կօգնի պետությանը միավորվել ու պետության եւ հասարակության համար անհրաժեշտ ռեֆորմներ անցկացնել, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Յանուկովիչը համաձայնել է ազատ արձակել ձերբակալվածներին ու չեղյալ համարել հունվարի 16-ի օրենքները:
Ուկրաինայի նախագահն ընդդիմադիրներին պաշտոններ է առաջարկել կառավարությունում
Հասանելի է
русскийՏեղադրություն




























