Ութ մարդ զոհվել է եւ նվազագույնը նույնքանը վնասվածք են ստացել Թուրքիայում երեք ավտոպատահարի հետեւանքով, հաղորդում է թուրքական CNN Türk հեռուստաալիքը:

Առաջին պատահարը տեղի է ունեցել Կանդիրա-Իզմիտ մայրուղու վրա, որտեղ մարդատար փոքր մեքենան բախվել է բեռնատարին: Բախման հետեւանքով վարորդն ու առջեւի ուղեւորը տեղում մահացել են: Եւս մեկ ուղեւորի լուրջ վնասվածքներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց:

Չանկրի նահանգում(կենտրոնական Թուրքիա) երկրորդ պատահարի ժամանակ բեռնատար մեքենան բախվել է փոքր մեքենայի: Երկու մարդ զոհվել է, եւս յոթը վնասվածքներ են ստացել: Տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերել հենց դեպքի վայրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երրորդ վթարը տեղի է ունեցել հանրապետության հյուսիս-արեւմուտքում Չանակալե նահանգում: Ավտոմեքենան, որում չորս մարդ էր գտնվում, բախվել է բեռնատարին, որն ածուխ էր տեղափոխում: Մարդատար մեքենայում գտնվող մարդիկ զոհվել են: