Նորվեգական Statoil ընկերության ավելի քան 270 աշխատակից կիրակի գիշերը տարհանվել է ծովային «Սթաթֆյորդ Սե» հարթակից գազի բռնկման վտանգի պատճառով, որը ծագել է նավթի արտահոսքի հետեւանքով: Այդ մասին ասվում է կոնցերնի հաղորդագրության մեջ: Ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 03:30-ին:
Ընդ որում այս պահին արտահոսքը չեզոքցվել է ու մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: Փրկարարական նավակներում գտնվող աշխատակիցները վերադառնում են նավի վրա: Նրանց թվում տուժածներ չկան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Սթաթֆյորդ Սե»-ի աշխատանքը ժամանակավորապես դադարացվել է: Ընկերությունում վստահեցնում են, որ որոշ քանակությամբ նավթ ծով է թափվել, սակայն արտահոսքի իրական ծավալները դեռ պետք է պարզվեն: Դրա համար մոտ ժամանակներս օդային ստուգումներ կանցկացվեն պլատֆորմի շրջանում, սակայն ուժեղ քամին եւ բարձր ալիքները բարդացնում են խնդիրը: «Սթաթֆյորդ Սե»-ն Հյուսիսայի ծովում է տեղակայված 1985թ.-ից: Այն գտնվում է Բերգենից մոտ 200կմ հյուսիս-արեւմուտք:




























