Ռումինիայում ուժեղ ձյան պատճառով ազգային նշանակության մի քանի ավտոմայրուղիներ են փակվել, արգելափակվել են տասնյակ բնակավայրեր երկրի հարավ-արեւելքում:
Ռումինիայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավել են ազգային բանակի ստորաբաժանումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է վտանգի ամենաբարձր աստիճանի մասին Բուզեու, Բրելիա եւ Վրանչա մարզերի համար: Այդ մարզերում քամու ուժգնությունը հասնում է 80 կմ/ժամ-ի:
ՆԳՆ-ի տվյալներով՝ ուժեղ քամու հետեւանքով փակվել են նաեւ ծովային եւ գետային նավահանգիստները: Որոշ օդանավակայններ եւ նավահանգիստներ աշխատում են խափանումներով:




























