Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխ Էտնան կրկին մոխիր ու լավա է ժայթքում, որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունն է գրավել: Հանգստյան այս օրերին  ծխի քուլաների պատճառով ու անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է Կատանիայի միջազգային  օդանավակայանի գործունեությունը:

Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի(ԵՀԻ) հաղորդագրությունների համաձայն՝ լավան հոսում է հրաբխի հարավարեւմտյան լանջին դարձյալ ձեւավորված խառնարանից 1800 մետր սահմանի վրա: Կրակի հոսքը անցնում է Բիկա դաշտավայրով, գյուղատնտեսական մշակահողերից ու բնակելի վայրերից հեռու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԵՀԻ-ի փորձագետները ուշադրություն են դարձնու, որ Էտնայի ակտիվությունը նկատվում է Ապենիններում շարունակական երկրաբանական գործընթացների ֆոնի վրա: Միայն անցյալ տարի դեկտեմբերին Իտալիայի տարածքում գրացվել է ավելի քան 2, 3 երկրաշարժ, օրական միջինը 76 ստորգետնյա ցնցում է նշվել՝ նախորդ ամսվա համեմատ երկու անգամ ավել: Ընդ որում, Սիցիլիայում Էտնայի ժայթքմանը զուգահեռ գրանցվել է մոտ 4 բալ ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցում: