Սարսափելի պատահար է տեղի ունեցել Մոսկվայի բարերից մեկում Հին Նոր տարվա գիշերը՝ հունվարի 14-ին: Եկառրինա Ռուդակովա անվամբ աղջկան, ով աշխատում էր որպես բարմեն, այրել է գործընկերը: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը՝ այդ մասին հաղորդելով Twitter-ում Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի պետվարչության պաշտոնական էջում:

Աղջիկը, ում կլանել է բոցի սյունը, այս պահին Այրվածքների Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում է 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով: «Вконтакте»-ում ստղծվել է խումբ Եկատերինա Ռուդկովայի ֆինանսական աջակցության համար, ում մոտ այրվել են դեմքը, պարանոցը, կրծքավանդակը, եջքը, թեւատակերը, ձեռքը մինչեւ արմունկ, աջ ձեռքը: Փետրվարի սկզբին կհանեն աղջկա վիրակապերը եւ այն ժամանակ պարզ կդառնա, ինչպիսի պլաստիկ վիրաբուժության կարիք կլինի, հաղորդում է Piter.tv-ն:

Ռուդակովայի խոսքով՝ իր գործընկերը տաք սամբուկա էր պատրաստում բարի հիմնադիրների համար եւ բաժակների բուրգի վրա թափահարում էր սամբուկայի շշի մնացորդները, ինչից հետո այրել է սպիրտը: Բոցը հայտնվել է շշում, որտեղ մի փոքր ալկոհոլ էր մնացել, բարձր ջերմաստիճանից շիշը պայթել է ու կրակի հզոր ալիք արձակել: Դատելով աղջկա նկարագրություններից՝ կրակի ուժգնությունը նման էր կրականետի ուժգնությանը: Այն պահին, երբ կրակը շշից դուրս է արձակվել՝ Ռուդակովան մեկուկես մետր հեռավորության վրա էր ու դեմքով շրջվել է: Բոցը կլանել է վերնազգեստը, մազերը, այրվել են աղջկա դեմքը, ձեռքերը եւ կրծքավանդակը: