Կիեւում ցուցարարները այրել են Սիրահարների կամուրջը, որը գտնվում է Մարիինյան այգու հարեւանությամբ: Այդ մասին հաղորդում է GolosUA-ն:

Մասնավորապես, հրկիզումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կամրջով ցանկացել են անցնել ուժայինները, որպեսզի գրոհեն ցուցարարների վրա, սակայն դա անել նրանց չի հաջողվել է, քանի որ ակտիվիստները անվադողեր են այրել: Այդ կերպ փայտե տախտակները ամբողջությամբ այրվել են:

Հիշեցնենք, որ այսօր գիշեր Եվրամայդանի ակտիվիստները ամբողջությամբ գրավել են Ուկրաինական տան շինությունը, որտեղ գտնվում էր «Բերկուտն» ու ներքին ուժերի զինվորներ: Ուժայինները լքել են այդ շինությունը: