Բենգալական ծոցում խորտակվել է Aqua Marine նավը, որը զբոսաշրջիկների էր տեղափոխում: Վթարի հետեւանքով 21 մարդ զոհվել է, 13 ուղեւորների փրկել են ու հասցրել ափ, կիրակի հաղորդել է BBC-ն: Ճշտվում է, որ նավը խորտակվել է Անդամանյան կզիների մայրաքաղաք Պորտ-Բլերի ափերի մոտ տեղական ժամանակով ժամը 16:00-ին:

9 ուղեւոր առայժմ համարվում է անհետ կորած, վթարի վայրում որոնողական աշխատանքներ են ծավալվում: Նախնական տվյալների համաձայն՝ նավի վրա գտնվող զբոսաշրջիկները բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են: NDTV հեռուստաալիքը նշում է, որ նավի վրա, մասնավորապես, գտնվել է 30 զբոսաշրջիկ հնդակական Թամիլնադ նահանգից, հաղորդում է Forbes.ru-ն:

Խորտակված նավը ծանրաբեռնված էր. նրա վրա գտնվել է 45 մարդ, այն ժամանակ, երբ անվտանգության նորմերի համաձայն նրանց թիվը չպետք է գերազանցեր 25-ը: