ՌԴ ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության  հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը հայտարարել է, որ Գուանտանամոն պետք  է հնարավորինս շուտ փակվի:

 «Գուանտանամո մեր այցը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այդ բանտը պետք  է հնարավորինս շուտ փակվի», -ասել է նա Մոսկվայի ասուլիսում:  «այնտեղ կոպտերեն ոտնահարվում են մարդու իրավունքները», -ընդգծել է Դոլգովը, հայտնում է   «Ռոսբալտը»` վկայակոչելով  «Ռոսիյսկայա գազետան»:

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը կհասնի ռուսաստանցի Ռավիլ Մինգազովի շուտափույթ ազատմանը, որը Գուանտանամոյի բանտում գտնվում է արդեն տասը տարուց ավելի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2009թ. հունվարի 22-ին` պաշտոնն զբաղեցնելուց երկու օր անց, հրաման էր ստորագրել բանտը փակելու մասին, սակայն Գուանտանամոյում նախկինի պես կա 150 բանտարկյալ: Անցյալ տարեվերջին ամերիկացի նախագահը հայտարարել էր, որ բանտը, որտեղ ահաբեկչության կասկածյալներ են պահվում,  միայն թուլացնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը: