Սիրիայում ոչնչացվել է եւս մեկ ադրբեջանցի: ԱՊԱ-ն հայտնում է, որ մոջահեդները տարածել են ադրբեջանցու լուսանկարը:

Ոչնչացված ադրբեջանցու մականունը «Մուհամեդ» է: Սպանվածի անունը եւ թե որ մարզից է,  չի նշվում: 

Տարվա սկզբից տեղեկություն է ստացվել մի քանի ադրբեջանցիների ոչնչացման մասին: Դրանք են «Սեյֆուլահ լեզգին» մականվամբ մի ադրբեջանցի` Ադրբեջանի Հուսարի մարզից, մի քանի օր առաջ սպանված 18-ամյա ադրբեջանցի մոջահեդ Նիջաթը: Ոչնչացվել են նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման անդամնրից Նամիգ Ասքերովը, ոմն Սոլթանը եւ «Պրիմորսկի Մուհամեդ» մականվամբ մի ադրբեջանցի, ինչպես նաեւ այլ քաղաքացիներ, որոնց անունները չեն հաղորդվում:

Սիրիայում պատերազմի ընթաքում ոչնչացվել է 100 ադրբեջանցի: Նրանց լուսանկարները գրոհայինները տեղադրում են սոցցանցերում: «Ջեբհաթ ան-Նուսրան» ահաբեկչական խմբակցություն է ճանաչվել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից: