Չինաստանի Չժեցզյան նահանգի դատարանը դատավճիռ է կայացրել տղամարդու նկատմամբ, որը նախորդ տարվա հոկտեմբերին հարձակվել էր Վինլին քաղաքի հիվանդանոցի աշխատակիցների վրա: 33-ամյա Լյան Էնցինը դատապարտվել է մահապատժի:

Պարզվել է, որ նա դանակով եւ մուրճով զինված ներխուժել է հիվանդանոց: Հարձակման հետեւանքով բժիշկը զոհվել է, եւս երկու բուժաշխատողներ վիրավորվել են, հաղորդում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Xinhua-ն:

Դատարանի տվյալներով՝ հանցագործության մոտիվը վիրահատությունից դժգոհ լինելն է: Ավելի վաղ այդ հիվանդանոցում յան Էլցինը վիրահատել էր քիթը, որը, նրա կարծիքով հաջող չի անցել: