Անհայտ անձինք կոտրել են Ուկրաինայի Խարկովի մարզի Վալկովի համայնքապետարանի շենքի ապակիները եւ հրդեհել շենքը:
Այս մասին հաղորդագրություն ոստիկանությունն ստացել էր հունվարի 26-ին, հաղորդում են Ուկրաինայի Խարկովի մարզի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամուլի ծառայությունից:
Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ-ի 164-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքի կանխամտածված ոչնչացում կամ փչացում):
Պարզվում է նյութական վնասի չափը:
Խարկովի մայդանի ակտիվիստների խոսքով` դեպքի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն:
«Մենք չենք պատրաստվում գրոհով վերցնել մարզպետարանի կամ համայնքապետարանների շենքերը: Դա նպատակահարմար չէ, որովհետեւ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանության կամ իշխանությանը ենթակա տիտուշկաների սադրանք: Դա արվում է ակտիվիստների դեմ բռնության առիթ ստեղծելու համար», - հայտարարել են ցուցարարները:




























