Սոչիի Օլիմպիական խաղերի նախաշեմին, հայտնի ամերիկյան New Yorker ամսագրի շապիկին պատկերվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գեղասահորդի տեսքով:
Ամերիկյան ամսագրի շապիկին Պուտինը մրցավարների հայացքի ներքո սահում է սառույցի վրա, հաղորդում է Moscow Times-ը: Ամսագրի կայքում նշվում է, որ 2014-ի Ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Սոչիում, փետրվարի 6-23-ը:
Օլիմպիադայի վրա արդեն ծախսվել է մոտ 50 մլրդ. դոլար:




























