Իտալիական Լ’Աքվիլա քաղաքի Սան Պյետրո դելլա Յենկա եկեղեցուց գողացել են Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի արյունով լի սրվակը:

Բացի այդ, անհայտ անձինք գողացել են եկեղեցու խաչը: Գողերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որին մասնակցում են մոտ 50 կարաբինավորներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով EFE-ն:

Հաղորդագրությունում նշվում է, որ ներկայումս աշխարհում գոյություն ունեն նախկին պոնտիֆիկի արյամբ ընդամենը երեք սրվակներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ գողերը հետաքրքրություն են ցուցաբերում Հովհաննես Պողոս II-ի արյամբ սրվակի նկատմամբ: Այսպես, 2012-ի դեկտեմբերին երեք չարագործներ գողացել էին հոգեւորականի ուսապարկը, որում եղել էր պոնտիֆիկի արյամբ սրվակը: Գողությունը շատ արագ բացահայտվել էր եւ սրվակը վերադարձվել էր: