Իտալիայում փակել են թոշակառուի գործը, որը իր կնոջ ջրի բաժակի մեջ աղաթթու է լցրել, որպեսզի վերջինս դադարեցնի «օրերով» կաթոլիկ ռադիոկայան լսելը:
Դատախազը հանել է 67-ամյա տղամարդու վրայից բոլոր մեղադրանքները, այդ թվում սպանության մեղադրանքը, հաղորդում է ArticoloTre-ն:
Թոշակառուին հաջողվել է քննությանը բացատրել, որ ինքը ցանկանում էր միայն, որ կինը թեթեւ հիվանդանա: Դա, ըստ նրա, նրան կստիպեր դադարեցնել Radio Maria կաթոլիկ ռադիո լսելու սովորությունը եւ անընդհատ ուխտագնացություն կատարելը:
Իրավապահ մարմինները եկել են եզրակացության, որ կնոջն անհնար է եղել մահացու թունավորել նման քանակի աղաթթվով:
Թոշակառուի պլանը չի հաջողվել, քանի որ նրան կալանավորել են կնոջ կասկածամտության պատճառով: Կինը զգացել է ջրի անսովոր համը եւ որդու օգնությամբ զարթուցիչի մեջ թաքնված տեսախցիկ է տեղադրել: Տեսնելով տեսաձայնագրությունը, թե ինչպես է ամուսինը աղաթթու լցնում ջրի բաժակի մեջ, կինը դիմել է ոստիկանություն, հաղորդում է Lenta.ruն՝ վկայակոչելով The Local-ը:




























