Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Իզմիրի քաղաքապետի թեկնածուն կազմակերպված համաժողովի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը փոխանցել է 3D հոլոգրամի միջոցով։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ իշխող «Արդարույուն եւ զարգացում» կուսակցության Իզմիրի նահանգային կառույցում տեղի ունեցած ժողովի ժամանակ կուսակցության կողմից Իզմիրի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը մասնակիցներին Էրդողանի ուղերձը ներկայացրել է 3D հոլոգրամի տեսքով։

Էրդողանի ուղերձում կոչ է արվել քաղաքապետերի թեկնածու դառնալու համար պայքարած կուսակիցներին միմյանց դեմ դուրս չգալ եւ միասնաբար գնալ ընտրությունների։

Նշենք, որ Էրդողանը Իզմիրի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ներկայում Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմին։