Հայաստանում հրեական համայնքն, այսօր՝ հունվարի 27-ին, նշել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը:

Համայնքի անդամները, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծաղիկներ են դրել Երեւանի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին:

Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ բայց այսօրվա միջոցառումից, նախատեսվում է եւս մեկ միջոցառում անցկացնել՝ Հայաստանում Իսրայելի դեսպանատան հետ համատեղ: Այն տեղի կունենա փետրվարի 4-ին, Կամերային երաժշտության տանը, ժամը 18:30-ին, մուտքն ազատ է:
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, 2006 թվականից:

Այդ օրը Խորհրդային բանակը ազատագրել է Օսվենցիմը: Տարբեր տվյալներով՝ Օսվենցիմում ոչնչացվել է 1,5-2,8 մլն մարդ: Խոլոքոստի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 6 մլն-ը: