Հայաստանի կառավարությունն ապրիլի 15-ին կայացած նիստում բացասական եզրակացություն է տվել «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն օրինագծերի՝ առաջարկվում է լրացուցիչ հարկեր հավաքել բնակչության համեմատաբար հարուստ խավից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը իրոք մտահոգիչ է եւ լուծման կարոտ, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը: