Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալը լուսարձակային հենակետի հետ կապող 200 մ-ոց հեռախոսակապի մալուխի գողության համար ձերբակալվել են երկու երիտասարդներ՝ 22 եւ 29 տարեկան:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանապահ զորքերի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Սուրիկ Պ.-ն և 1981 թ. ծնված Կարեն Ղ.-ն, ովքեր բերման են ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:




























