Շաբաթ՝ ապրիլի 17-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ ավիավթարի հետեւանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, Լեհաստանի պետական այրերի եւ եկեղեցականների:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի կառավարական ինքնաթիռն աղետի էր ենթարկվել ապրիլի 10-ին՝ Սմոլենսկի մերձակայքում: Աղետի հետեւանքով զոհվել էին 96 հոգի, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, Լեհաստանի քաղաքական եւ ռազմական վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Կաչինսկու հուղարկավորությանը մասնակցելու են մի շարք երկրների պատվիրակություններ: Հայաստանից կմասնակցի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։