Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը (նստավայրը` Հալլե) եւ Սաքսոնիա-Անհալթի հայ համայնքը ուրախությամբ տեղեկացնում են, որ ապրիլի 17-18-ին տեղի է ունենալու Գերմանիայի Հալլե քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու օրհնության եւ օծման արարողությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, օծման արարողությունը հանդիսապետելու է գերմանահայոց առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը` մասնակցությամբ Երեւանի Պետական Համալսարանի Աստվածաբանական Ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:

Ի շարս պետական, հասարակական եւ միջեկեղեցական զանազան հյուրերի՝ օծման հանդիսությանը ներկա է գտնվելու նաեւ Հալլեի քաղաքապետ Տիկին Դագմար Սցաբադոսը: