Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի եւ Սասունի շրջանների միջեւ ընկած հատվածում PKK-ի զինյալների հետ բախման ընթացքում մեկ թուրք զինվորական է զոհվել:
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ` թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները հիշյալ հատվածում որոնողական գործողությունների ընթացքում դեմ առ դեմ են դուրս եկել PKK-ի զինյալների հետ: Բախման ընթացքում զոհվել է մեկ թուրք զինվորական եւ վիրավորվել չորսը:
Բաթմանի նահանգապետը շարունակվող ռազմական գործողությունների պատճառով հետաձգել է «Զբոսաշրջության շաբաթ»-ի միջոցառումների շարքում նախատեսված համերգները:




























