Չնայած Եվրոպայում օդային հաղորդակցության խնդիրներին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 17-ի երեկոյան կժամանի Կրակով` մասնակցելու Լեհաստանի նախագահին հրաժեշտ տալու արարողությանը:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ Օբաման Վաշինգտոն կվերադառնա երկուշաբթի առավոտյան:

Ինչպես Լեհական ռադիոյաին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ԱՄՆ ՌՕՈՒ-ն թույլատրել է թռիքչ կատարել: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իրավիճակը, որ Եվրոպայում առաջացել է հրաբխային մոխրի պատճառով, կարող է փոխվել, եւ ամերիկյան իշխանությունները հարցը վերահսկողության տակ են պահում:

Առաջին նախագահ Միշել Օբաման ամուսնու հետ չի մեկնի Լեհաստան:

Լեհաստանում այսօր սկսվում է Սմոլենսկում աղետի ենթարկված ինքնաթիռի զոհերին հրաժեշտ տալու արարողությունը: Ժամը 8,56-ին ողջ երկրով կլսվեն ազդանշանների ձայները, եւ կխփեն եկեղեցիների զանգերը, ուղիղ մեկ շաբաթ առաջ կործանվել էր նախագահի ինքնաթիռը` 96 ուղեւորներով եւ անձնակազմով: