Հիշեցնենք, որ վարչապետը մարտի 4-ի նիստում խիստ նկատողություն էր հայտարարել Ձոնիկ Մարգարյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, այնուհետեւ միջնորդություն ներկայացրել Քաղաքացիական ծառայության խորհուրդ՝ ծառայողական քննություն անցկացնելու, որն ավարտվել է:

Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Ձոնիկ Մարգարյանը չի կատարել վարչապետի հանձարարականը՝ նախարարությունում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքերն ու անձնակազմի ուսուցման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Ըստ ՔԾ աշխատակազմի վերահսկողության եւ վերլուծության վարչության ավագ մասնագետ Ցողիկ Ասատրյանի՝ նախարարության ենթակա «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» եւ «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ- ներում տնօրենի թափուր պաշտոնում նշանակումներ կատարելիս՝ թույլ տրված խախտումներում առկա է նաեւ Ձոնիկ Մարգարյանի մասնակցությունը:

Սակայն վարչապետի դիմումում ներկայացված այս երկու հանգամանքները ծառայողական քննությամբ չեն հիմնավորվել եւ մեկնաբանվել են օգուտ աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի:

Մյուս հանգամանքը վերաբերվում է գաղտնի նյութերին, որոնք առնչվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումում նշանակում կատարելու հանգամանքին: