Ստամբուլի ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության աշխատակիցների գործողությունների արդյունքում թմրանյութերի տարանցման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Դիարբեքիր ժամանած Հայաստանի պետհամարանիշով մեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 101 հատ փակված փաթեթ` ընդհանուր 51 կգ 300 գրամ տարողությամբ: Փաթեթների մեջ հայտնաբերվել է 360 հատ captagon դեղահաբ: Անմիջապես ձերբակալվել են մեքենայում գտնվող երկու Հայաստանի քաղաքացիները: Նույն գործի շրջանակներում Բաթմանից եւ Ստամբուլից ձերբակալվել են նաեւ այլ անձինք, որոնց մեջ կա նաեւ մեկ Սիրիայի քաղաքացի: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է անօրինական պահվող 2 ատրճանակ եւ պահունակ:

Ստամբուլի ոստիկանության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ գործողությունները իրականացվել են ստացված այն տեղեկության հիման վրա, որ Հայաստանում արտադրված թմրամիջոցները Սիրիա են տեղափոխվելու Թուրքիայի տարածքով: