ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում 2009 թ-ի առաջին կիսամյակում, համեմատած 2008 թ-ի նույն ժամանակաշրջանի հետ, ներքին համախառն արդյունքը նվազել է 16,3%-ով։ ԱՊՀ երկրների շրջանակներում ՆՀԱ առավել աճ է գրանցվել Ուզբեկստանում՝ 8,2%։ Ադրբեջանում հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՆՀԱ աճել է 3,6%, Տաջիկստանում՝ 2,8%, Բելառուսում եւ Ղրղստանում՝ 0,3%։

Միեւնույն ժամանակ, Հայաստանում նույն ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի 11,5% անկում։ Սակայն, ռեկորդային սանդղակը այս ասպարեզում ցուցադրել է Ուկրաինան, որտեղ 2008թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է արդյունաբերության 31,1% անկում։

Անկման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ղազախստանում՝ 2,7%, եւ Բելառուսում՝ 3,6%։

ԱՊՀ երկրների շրջանակներում տարվա առաջին կիսամյակի առավել արժեզրկում է գրանցվել նաեւ Ուկրաինայում՝ 17,6%, իսկ Հայաստանում՝ 2,7%։

Տարվա հունվար-հուլիս ամիսների կտրվածքով՝ 14,6% գնաճ է գրանցվել Բելառուսում, եւ 12,5%՝ Ղրղստանում։ Ռուսաստանում 2009 թ-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում այն կազմել է 13,1%, Ադրբեջանում՝ 3,7%, Վրաստանում՝ 2,4%։