Հրաբխային մոխրի ամպերը, որ գոյացել են Իսլանդիայում հրաբխի ժայթքման արդյունքում, հասել են Վրաստան, գրում է «Ռեզոնանսի» թերթը: Ինչպես նշում են մասնագետները, բնակչության մեջ խուճապի հիմքեր չկան. Հրաբխային մոխիրը սպառնալիք է ավիացիային, բայց չի վնասում առողջությանը:

Այժմ հրաբխային մոխիրը շարվում է Կովկասյան լեռնաշղթայի ուղղությամբ: Օդային հոսանքները շարժվում են դեպի հյուսիս եւ, հետեւաբար, առաջիկա երեք օրում Վրաստանի օդային տարածքը կբացվի, հստակեցրել են հիդրոօդերեւութաբանական վարչությունում:

Նշենք, որ մինչեւ ապրիլի 22-ը հրաբխայի ամպը չի ազդի Հայաստանի տարածքի մթնոլորտի վրա: ԻՆչպես ավելի վաղ հայտնել էին NEWS.am-ին Հայհիդրոմետ-ից, ապրիլի 22-ից այդ հավանականությունը կա, սակայն «այն դեռ պետք է ճշտել»:

Նշենք, որ Ռեյկյավիկից 150 կմ հեռավորության վրա գտնվող հրաբուխը սկսել է ժայթքել մարտի 20-ին: Ապրիլի 14-ին կրկնակի ժայթքում է եղել: Հրաբխի ժայթքումը կաթվածահար է արել Եվրոպայի տրանսպորտային համակարգը: