Իրավունքների մասին պետք չէ լռել: Իսկ իրավունքների պաշտպանության մասին խոսելուց առաջ, նախ անհրաժեշտ է նվաճել դրանք:
Ապրիլի 30-ին ժամը 16-20-ը Երեւանում կազմակերպվում է «Իրավունքը նվաճվում է» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստագրական կամ գեղարվեստական լուսանկարներ, որոնք վերաբերում են հետևյալ քաղաքացիական իրավունքներին.
ա. խոսքի ազատության իրավունք,
բ. խաղաղ երթերի, ցույցերի, հանրահավաքների իրավունք,
գ. պետության կառավարմանը մասնակցելու իրավունք:
Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Սիրահարների զբոսայգում, որին զուգահեռ, կազմակերպվելու է նաև բացօթյա քաղաքացիական թատրոն:
Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար: Լուսանկարների չափսը հիմնականում պիտի հարմար լինի 21x29 (A4) ֆորմատի որակյալ տպագրության համար, առնվազն 3-3.5 Mega-pixel խտության:
Միջոցառումը նախաձեռնել և իրականացնում է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը: ՄԻԺԻ-ի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը Հայաստանում:
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները պետք է լուսանկարներն ուղարկեն [email protected] և [email protected] էլ. փոստի հասցեներին, կամ հանձնել էլեկտրոնային կրիչով՝ ՄԻԺԻ Կենտրոն, Այգեձոր 4/1 հասցեում, մինչև ապրիլի 26, ժամը 16-ը:




























