Երեւանում մեկնարկել է Եվրոպայի գործարար կոնգրեսի նիստը։
Ինչպես նիստը բացելու ժամանակ նշել է Ռուսաստանի «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության ֆինանսատնտեսական դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կրուգլովը, մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ֆինանսական ճգնաժամն ավարտվում է։ Կրուգլովն ընդգծել է, որ 2009-ին տնտեսական ճգնաժամի պատճառով ընկերությունը 30 տոկոսով կրճատել է ներդրումները, սակայն կարողացել է իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը։
Նրա խոսքով, Եվրոպայի գործարար կոնգրեսը կոչված է բիզնես-համագործակցություն հարթել եւ քննարկել ոլորտում առկա խնդիրները։ Կրուգլովը հայտարարել է, որ հերթական նիստը Երեւանում անցկացնելու միտքն ուրախացրել է իրեն, հատկապես որ միջոցառման կազմակերպիչը «Գազպրոմ-Հայաստանն է»։ «Էներգետիկ քաղաքականության տեսանկյունից „Գազպրոմ-Հայաստանը“ մեծ դեր ունի։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի „Հայռուսգազարդի“ օրինակով ցույց տանք՝ որքան հաջող կարող է զարգանալ էներգետիկ ձեռնարկությունը»,- հայտարարել է Կրուգլովը։
«Ճգնաժամն օգնեց մեզ հավաքվել, ավելի լավ գնահատել մեր ուժերը»,- ամփոփել է նա։




























