Ապրիլի 24-ին Բեռլինի Ֆրանսիական տաճարում (Friedrichstadtkirche) կմատուցվի պատարագ 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին մասնակցելու են քաղաքական, մշակութային եւ գիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ:
Հիշատակի խոսք կասի հայտնի պատմաբան, Բուխենվալդ եւ Միթթելբաու-Դորա հուշարձանային համալիրների հիմնադրամի տնօրեն, պրոֆ. Ֆոլքհարդ Կնիգգեն: Ելույթ կունենա նաեւ Վալտեր Մոմպերը՝ Բեռլինի խորհրդարանի նախագահը: Ելույթներով հանդես կգա նաեւ Վարդգես Ալյանակը՝ Բեռլինի հայ համայնքի խորհրդի անդամը: Գեղարվեստական ծրագիրը կներկայացնեն դերասանուհի Մելանի Բլոքսդորֆը, սոպրանո Լիանա Ալեքսանյանը եւ դաշնակահարուհի Սիլվիա Շմեդդինգ-Ֆարմազյանը:




























