Ինչպես հայտնի է, մեր տնտեսության խնդիրներից մեկն է  արտաքին առեւտրաշրջանառության մեջ առկա անհավասարակշռությունը: Չնյածա արտահանման ծավալների աճին՝, բացասական մնացորդի մեծությունը անշեղորեն ավելանում է: Ուստի ոլորտում ցանկացած առաջընթաց ողջունելի է: Սակայն մեկ պայման կա՝ եթե արտահանումը չի վնասում ներքին շուկային:

Վերջերս Հայաստանի պանրագործների միության նախագահը հայտարարել է, որ «մինչեւ ընթացիկ տարվա ապրիլ պանրի պակաս է նկատվելու», ինչը պայմանավորված է կաթի սեզոնային պակասով: Պանրագործների միության ներկայացուցիչը նշել է, որ ընթացիկ տարում արտադրությունում փոփոխություններ չեն եղել, ինչպես նաեւ պանրի արտահանման գործում:

Սակայն կա մեկ նրբություն, որը կապված է համեմատությունների բազայի հետ: Ընթացիկ տարվա երկու ամիսը չեն կարող ներկայացնել առաջիկա 10 ամսվա պատկերը: Այնպես որ դինամիկան կարող է երեւալ 2011-2013թթ. ցուցանիշների հիման վրա:

Այդ տարիների ընթացում Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 150 տոննայով: Անկման ցուցանիշը չնչին է: Ավելին, շուկայում պանրի պակաս չի նկատվում: Սակայն միտումները կարող են հանգեցնել այս ապրանքի առաջարկի եւ պահանջարկի անհամամասնություն:

Նշված ժամանակահատվածում Հայաստանից պանրի արտահանումն ավելացել է 1101.3 տոննայով կամ 3.5 տոկոսով: Ներկրումն ավելացել է 208.4 տոննայով՝ 1.2 անգամ: Պանրի ընդհանուր ռեսուրսներն ավելացել են 1042.5 տոննայով կամ 6.8 տոկոսով:

Եթե երեք տարի առաջ բացասական մնացորդ էր նկատվում արտաքին առեւտարշրջանառության մեջ, ապա անցյալ տարի  իրավիճակը փոխվել է(դրական մնացորդը կազմել է 297 տոննա):

Իհարկե, արտադրողների համար ավելի ձեռնտու է ապրանքն իրացնել արտաքին շուկայում մեծ ծավալներով, քան ներքին շուկայում մանրածախ առեւտրի շրջանակներում: Երեւանում մոտ 8400 խանութ կա, որոնց շարքում մեծ թիվ են կազմում մթերայինները:

Արտահանման մեծ մասը պատկանում է Ռուսաստանին(անցյալ տարվա տվյալներով 99.6 տոկոս): Անցյալ տարի Ռուսաստան արտահանվող պանրի մաքսային գինը կազմել է 1220 դրամ: Երեւանում «Չանախ» տեսակի պանրի միջին արժեքը 2193.3 դրամ է, «Լոռին»՝ 2560.8 դրամ:

Գների տարբերությունը ուշադրության է արժանի: Նույնիսկ հաշվի առնելով ԱԱՀ-ն ու մանրածախ գնային հավելումները՝ տարբերությունը չափազանց հակասական է:

Նմանատիպ իրավիճակ է նաեւ մի շարք այլ ապրանքների արտահանման գործում: Մրգերի, խաղող ու բանջարեղենի արտահանման ծավալը փաստացի չի սահմանափակվում, թեեւ ռեսուրսների կրճատումը հայրենական շուկայում ազդում է գների վրա:

Օրինակ, անցյալ տարի դեկտեմբերին «Չանախ» պանրի միջին մանրածախ գինը Երեւանում տարվա կտրվածքով աճել էր 20.6 տոկոսով, իսկ «Լոռին»՝ 23.1 տոկոսով:

Նշենք, որ պանրի ինքնարժեքում կաթի մասնաբաժինը կազմում է 75-80 տոկոս: Ուստի հումքն ավելի թանկ պետք է լինի, քան պանրի մանրածախ գինը: Սա առավել տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ կաթի արտադրության ծավալ անցյալ տարի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ֆերմերները նույնպես դժգոհում էին, որ ամռանը մեծածախ գնորդներն իջեցրել են գները…

Սմբատ Գրիգորյան