Ապրիլի 20-ին Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամ Միքայել Անտոնովիչը Լոս Անջելեսի հայ համայնքին է ներկայացրել շրջանային խորհրդի կողմից ստորագրված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցը հիշատակող հռչակագիրը։

Ըստ այդ Հռչակագրի՝ 2010 թ. ապրիլի 24-ը հայտարարվում է «1915-1923թթ. Հայկական Ցեղասպանության Հիշատակման օր»: Ըստ այդմ, ամբողջ Լոս Անջելեսի շրջանում ապահովվելու է Ցեղասպանությունից տուժածների համար փոխըմբռնում, պայմանների մեղմացում, վերաապաքինում՝ ներառյալ շրջանում բնակվող 350.000 ամերիկահայերը։ Իր դատողություններում Անտոնովիչը, ով նախաձեռնել է հռչակագրի ստեղծումը, նորից անդրադառնում է Հայոց Ցեղասպանությունը հիշելու և զոհերի հիշատակը պատվելու անհրաժեշտությանը։

Շնորհակալություն հայտնելով Շրջանային Խորհրդի անդամ Անտոնովիչին՝ ՍԴՀԿ Հայ-ամերիկյան վարչության անդամներ Փիթեր Դարակյանը և Մեհրան Խաչադուրյանը խորին երախտագիտություն են հայտնել Անտոնովիչին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը նպաստելու իր մեծ ջանքերի համար: