Ֆիլիպիններում Ан-12 բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Արդյունքում զոհվել են երկու ռուսներ եւ Բուլղարիայի մի քաղաքացի։ Ինքնաթիռն ընկել է Մանիլայից 35 կմ հեռավորության վրա՝ բրնձի դաշտում։ Նախնական տվյալներով, ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, օդաչուները փորձել են վայրէջք կատարել, սակայն դա նրանց չի հաջողվել։ Ինքնաթիռն ընկել է եւ պայթել։
Անձնակազմի երեք անդամներ փրկվել են։ Նրանց փրկել են մոտակայքում գտնվող գյուղացիները։
Ан-12-ը Ֆիլիպիններում ներքին չվերթ էր կատարում՝ Մակտանից դեպի Մանիլա։ Բեռի մասին ոչինչ չի հայտնվում։



























