Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։ Նիստի ընթացքում քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, բանկի՝ 2009 թ. գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցեր։
Հանդիպմանը քննարկվելու են նաեւ Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգերի զարգացմանը, բանկի զարգացման գաղափարախոսությանը, ինչպես նաեւ ներդրումային գործիքների ընդլայնմանն առնչվող հարցեր։




























