Այսօր` ապրիլի 23-ին, ժամը 19-ին Արմենական Ռամկավար-ազատական կուսակցությունը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում, Թեքեյան մշակութային միության և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, կազմակերպում է համերգ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունից, Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված համերգը կազմակերպվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, Հայաստանի կամերային երգչախմբի` գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռոբերտ Մլքեյան, և «Հովեր» կամերային երգչախմբի` գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան, ուժերով: