Ապրիլի 22-ին, ժամը 22.34-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղամիջյան գետը անձրևաջրերից վարարել է, և մի խումբ բնակիչներ մնացել են գետի մյուս կողմում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած Աշտարակի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների ուժերով 10 մարդ անցկացվել է անվտանգ վայր` գետի հակառակ ափ:

Ժամը 23.00-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է: