Ապրիլի 24-ին Մոսկվայում տեղի կունենա «Ռուս-հայկական համագործակցության» եւ «Ռուսաստանի հայերի միության» կողմից նախաձեռնված «Հայոց ցեղասպանություն-հանցանք մարդկության դեմ» հանրահավաքը։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, պատգամավորներ Մաքսիմ Միշենկոն եւ Կիրա Լուկյանովան։

Հանրահավաքի նպատակն է՝ ստիպել Թուրքիային պաշտոնապես ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։