Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնում առաջարկել է Թեյմուրազ Մամսուրովի թեկնածությունը։
Հյուսիսային Օսիայի խորհրդարանը նրա առաջարկը կքննարկի հաջորդ շաբաթ։
Թեյմուրազ Մամսուրովը երկիրը ղեկավարում է 2005 թ. հունիսից։ Մինչեւ նախագահ դառնալը Մամսուրովը երկար ժամանակ գլխավորել է Հյուսիսային Օսիայի խորհրդարանը եւ կառավարությունը։
Թեյմուրազ Մամսուրովն առաջին նախագահն է, ով 2005-ին իշխանության է եկել ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ նշանակմամբ։




























