Հայաստանի նախագահը կողմնորոշվել է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ վերաբերմունքի հարցում եւ այն ավելի է, քան հանցավորը, այն սխալ է: Այս մասին այսօր Երեւանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպած «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Համաձայնություն» քաղաքական ու իրավական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա՝ Ղրիմի նկատմամաբ վերաբերմունքով Հայաստանը «որոշեց իր դերն աշխարհում՝ որպես Ռուսաստանի հավելված» եւ խոստովանեց, որ երկրի անվտանգության հարցերը լուծվելու են Ռուսաստանի հետ: «Լուրջ մտավախություններ կան, որ Ռուսաստանը կարող է փոխել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ավանդական քաղաքականությունը: Համոզված եմ, որ Ռուսաստանի ներկայիս նեոկայսերական քաղաքականության շրջանակներում փորձ է արվելու ղարաբաղյան հակամարտությունը օգտագործել որպես լծակ՝ Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու»,-ընդգծել է Շահնազարյանը: Այսօր Ռուսաստանի համար, նրա համոզմամբ, անընդունելի է Ղարաբաղն իր կազմում ներառելը, չնայած որ ապագայում այդ սցենարը չի բացառվում: «Ռուսաստանի, որպես միջնորդի նկատմամբ անվստահության հիմնական տագնապը վերաբերում է հետեւյալ գործոններին.Ռուսաստանը զինում է Ադրբեջանին ու միեւնույն ժամանակ զինվում է նաեւ Հայաստանում, նկատի ունեմ Գյումրիի 102-րդ բազան: Դա վկայում է այն մասին, որ ռազմակայանը ու Հայաստանի տարածքը կարող են Ռուսաստանի կողմից օգտագործվել Վրաստանին եվրաինտեգրման ուղու վրա կանգնեցնելու նպատակով»,-նկատել է Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի ու դրա հաղթահարան վերաբերյալ: