Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա, գոհունակություն է արտահայտվել բոլոր ուղղություններով կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։
Հատկապես նշվել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման շուրջ։
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։





























