Սեպտեմբերի 1-ը պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն գիտելիքի, կրթության և մեր երկրի ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու օրն է։ Շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով։
Եվ որքան էլ իշխանությունները խոսեն բարեփոխումների ու զարգացման մասին, պետության իրական վերաբերմունքն ապագայի նկատմամբ երևում է դպրոցում, ուսուցչի հանդեպ վերաբերմունքում և կրթության որակի մեջ։
Մեր երեխաներն արժանի են ապրելու մի Հայաստանում, որտեղ հաջողության ճանապարհը որոշվում է ոչ թե կապերով ու հովանավորչությամբ, այլ գիտելիքով, աշխատանքով և կարողություններով
Շնորհավոր Սեպտեմբերի 1
Արժանապատիվ Խաղաղություն մեր երկրին, իսկ մեր երեխաներին՝ գիտելիքով ու հաղթանակներով լի ճանապարհ»։





























