Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը: Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացում Հայաստանում:

Ստորագրվել են նաեւ Համագործակցության հուշագրեր Եվրասիական զարգացման բանկի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ՀայՌուսգազարդ, Հարավկովկասյան երկաթուղիներ, Միջազգային էներգետիկ կորպորացիա եւ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ների միջեւ: