Լաթաքիայում անցյալ շաբաթվա վերջում հանցավոր խմբերի կողմից հայաբնակ Քեսաբ քաղաքի գրավումը, որին մասնակցել է նաեւ Թուրքիան, սիրիահայերին հիշեցրել է պատմության մութ էջերի մասին: Այդ մասին Wall Street Journal-ի բլոգում գրել է Մարիա Աբի Հաբիբը:

Գրավելով Լաթաքիան՝ արմատական իսլամիստները դուրս են եկել Միջերկրական ծով: Ալ-Նուսրա հանցավոր խմբավորումը գրավել է Բաշար Ասադի հայրենի նահանգի հյուսիսը: Թուրքական հակաօդային ուժերը հարվածել են Ասադի ռեժիմի ինքնաթիռին, որը փորձում էր կանգնեցնել ապստամբների հարձակումը Թուրքիայի հետ սահմանին:

Սակայն Քեսաբի հայներին Թուրքիայի մասնակցությունը հիշեցրել է իրենց պատմության մութ էջերի մասին՝ Հայոց ցեղասպանության մասին, որն իրականացվել է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում: Թուրքերն առ այսօր փոխում են դեմքի արտահայտությունը, երբ լսում են «ցեղասպանություն» բառը, չէ որ 1.5 մլն հայեր զոհվել են օսմանյան զորքերի ձեռքից:

Քեսաբի շատ հայերի համար Ալ-Նուսրան պատերազմի իրական վտանգ է, որտեղ առաջին օրերին հնչող ազատության ու ժողովրդավարության կոչերը խառնվեցին ազգային փոքրամասանության անհանգստությունը, որն առավելապես վերաբերում է տեղի քրիստոնյաներին:

Քեսաբի զավթումն առաջացրել է սիրիահայերի զայրույթը. Նրանց կարծիքով սա սպառնալու  է շրջանի քրիստոնյա բնակչությանը, որոնցից շատերն աջակցում են Ասադի ուժերին: Քեսաբի բնակիչները բացահայտ աջակցում էին պաշտոնական Դամասկոսին՝ հավատալով, որ Ասադի հետ միությունը հուսալիորեն կպաշտպանի իրենց շահերը:

Սիրիահայերը Քեսաբի վրա հարձակման մեջ մեղադրում են Թուրքիային, քանի որ Անկարան երկար ժամանակ աչք էր փակում սիրիական սահմանի վրայով մարդկանց ու զենքի հոսքի վրա:

Թուրքական ուժերի կողմից սիրիական ինքնաթիռի հարվածումը վերջին կաթիլն էր: Քեսաբի բնակիչները Թուրքիային մեղադրել են ծայրահեղականների նոր խմբավորման հետ իրենց դեմ ուղղված գաղտնի դաշինքի մեջ:

«Թուրքերը դարձյալ մեր դեմ են: Պատմականորեըն ընդունել սա անհնար է: Ցեղասպանությունը կրկնվում է Քեսաբում»,- հայտարարել է Twitter-ի օգտատերերից մեկը: Շատ սիրիահայեր նույն կերպ են մտածում:

Թուրքիան հերքել է ծայրահեղականներին աջակցելու մասին լուրերն ու հայտարարել է, որ հարվածել է սիրիական ինքնաթիռին իր տարածքը պաշտպանելու համար:

Սիրիական ազատ բանակը (իրենք այդպես են իրենց կոչում՝ խմբ.) փորձել է համոզել ազգային փոքրամասնություններին, որ կպաշտպանի նրանց: Ալ-Քաիդայից բխող որոշ խմբավորումները (Իրաքի իսլամական պետություն կամ Ալ-Շամ) իրենց հետ բերում են արմատակա իսլամ, ավերում են եկեղեցիներ:

Ապաստամբները հայտարարում են, որ Քեսաբը թուրք-սիրիական սահմանի վերջին սահմանային անցումն է, որը պատկանում է իշխանություններին: Քեսաբի բնակիչներն արտաքսվել են իրենց տներից, ապրում են Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ այնտեղի հայերից սնունդ են ստանում»,- հայտարարել է քեսաբցի ուսանող, ով այժմ բնակվում է ԱՄԷ-ում, սակայն կապ է պաշտպանում համաքաղաքացիների հետ, ովքեր օրերս ստիպված են եղել լքել քաղաքը:

«Այն վայրը, որտեղ մենք ամառն ենք անցկացրել, մարտի դաշտի է վերածվել: Ազատ սիրիական բանակը ռմբակոծում է տարածքը, այն ժամանակ, երբ սիրիական բանակն անում է ամեն ինչ Քեսաբը պաշտպանելու համար… Լավ է միայն այն, որ մարդիկ, այդ թվում իմ ընտանիքն ու ընկերները, ժամանակին հեռացել են Քեսաբից: Մարտերից հետո նրանք կմնան առանց տանիքի»: