Համաշխարհային բանկը այս տարի կանխատեսում է Ուկրաինայի ՀՆԱ-ի նվազում՝ 3 տոկոսով: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայում, Բելառուսում ու Մոլդովայում Համաշխարհային բանկի ներկայացուչության տնտեսագետ Անաստասիա Գոլովաչը:

«2014-ին ՀՆԱ-ի աճ չենք ակնկալում, սպասում ենք, որ տնտեսությունը կկրճատվի 3 տոկոսով: Դա տեղի է ունենալու տնտեսական դիսբալանսները չեզոքացնելու միջոցների պատճառով»,-ասել է նա, փոխանցում է ՈւՆՆ-ը:

Սակայն, ըստ նրա, եթե մակրոտնտեսական կայունացման համար նախատեսված միջոցներն ընդունվեն, ապա 2015-ին աճի հավանականություն կա: