Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած 4-օրյա դիտարկումների արդյունքում  Երեւանում, Լոռիի  եւ Շիրակի մարզերում հայտնաբերվել է 4860 հատ ժամկետանց կամ թերի մակնշված ձու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:

Նա նշեց, որ ուսումնասիրությունները կատարվել են կոնկրետ այդ երկու մարզում, քանի որ բողոքները դրանց հետ էին կապված:

Արմինե Սուքիասյանը տեղեկացրեց, որ առավել մեծ քանակությամբ ժամկետանց ձու հայտնաբերվել է Երեւանում: Դրանք հիմնականում ամբողջովին ժամկետանց կամ թերի մակնշված ձվեր էին, որոնք ներկրված են եղել բուլղարական եւ ուկրաինական ընկերությունների կողմից:

Դրանից բացի, մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ դիտարկվել են նաեւ այդ ընկերությունների պահսետները, որտեղ հայտնաբերվել ժամկետանց ձվերը եւս ոչնչացվել են: