Վրաստանի էկոնոմիկայի նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին եւ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը ստորագրել են երկու երկրների շուկաներ ապրանքների եւ ծառայությունների մուտք գործելու երրկողմ պայմանագրի ավարտի մասին բանաձեւը։

Բանաձեւի ստորագրումը տեղի է ունեցել Վրաստանի կառավարությունում՝ վարչապետ Նիկա Գիլաուրիի ներկայությամբ։

Կողմերը վստահություն են հայտնել, որ այս բանաձեւը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների խորացմանը։