Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի 22 առեւտրային բանկերից շահույթով աշխատել են միայն 14-ը. շահույթի ընդհանուր չափը կազմել է 12.4 մլրդ դրամ։ Մնացած 8 առեւտրային բանկերը տարին վնասով են փակել։ Կրած վնասների չափը 3.8 մլրդ դրամ է գնահատվում։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում առեւտրային բանկերի մաքուր շահույթը կազմել է 4.2 մլրդ դրամ, իսկ կորուստները՝ 0.4 մլրդ դրամ։

Զգալիորեն վատացել են առեւտրային կազմակերպությունների ցուցանիշները, համաձայն որոնց՝ չբաշխված շահույթների ընդհանուր գումարը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով կրճատվել է 93.5 տոկոսով։