Կիրակի՝ մայիսի 2-ին, Նալչիկում «Գրան պրի»-ի երրորդ փուլի 6-րդ տուրի շրջանակներում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվել է չինացի Հոու Իֆանին: Ինչպես հաղորդում է Чемпионат.ru-ն, անհաջող է հանդես եկել նաեւ մյուս հայ շախմատիստուհին՝ Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվելով Բատույագ Մոնղոնտուլլին (Մոնղոլիա):
Այսպիսով, մրցաշարային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը մեկ միավորով գտնվում է վերջին տեղում:
Առաջին տեղում ռուսաստանցի Տատյան Կոսինցեւան է (5,5 միավոր), երկրորդում՝ չինացի Հոու Իֆանը (4), իսկ երրորդում՝ Նանա Ձագնիձեն (Վրաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա) եւ Չժու Չենը (Չինաստան)՝ 3,5-ական միավորներով:




























