Ռուսաստանին Ղրիմի միացման պատվին Հարավային Ուրալի վարպետների պատրաստած հուշադրամները ներկայացվել են Ռուսաստանի Չելյաբինսկի Զլատոուստ քաղաքում:
Մետաղադրամները արծաթից են: Յուրաքանչյուրը կշռում է 1 կգ: Մետաղադրամի մի երեսին պատկերված է Ռուսաստանի նախագահը, մյուսին՝ գլոբուս, որում նկատվում են Ղրիմի ուրվագծերը՝ 28 բնակավայրերով: Նախատեսվում է պատրաստել 25 այդպիսի մետաղադրամ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միեւնույն ժամանակ, համացանցի որոշ օգտվողներ աշխարհագրական անճշտություններ են հայտնաբերել «Ղրիմի մետաղադրամներում»: Մասնավորապես, նրանք ուշադրություն էին դարձրել, որ թերակղզու քարտեզի վրա խառնել են մի շարք քաղաքների տեղերը: Այդ կապակցությամբ «Օրուժեյնիկ» զինագործարանում ասել են, որ սկզբնապես նպատակ չեն ունեցել Ղրիմի քարտեզի ճշգրիտ պատճենն ստեղծել:
Ղրիմի ՌԴ միակցման պատվին Պուտինի պատկերով մետաղադրամներ կհատեն



























